ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Մարուքյանը ներողություն խնդրեց, որ «Խաչատրյան Գագոյի ընտանիքին չի կարողացել համոզել, որ ասեն՝ իրենցից զոռով են ուզել»

Մարուքյանը ներողություն խնդրեց, որ «Խաչատրյան Գագոյի ընտանիքին չի կարողացել համոզել, որ ասեն՝ իրենցից զոռով են ուզել»

Դավիթ Խաժակյան բացահայտում է, որ Գագիկ Խաչատրյանը շենք է կառուցում, դրա դիմաց ծառայություն է մատուցվում քաղաքապետարանին, արձագանքը զրո: Էդ մարդը բացահայտում է, որ մարդկանց տանում-բերում են այնքան, մինչեւ շինթույլտվություն տան, դրա դիմաց բան են ուզում, արձագանքը հետեւյալն է՝ ասում են՝ բա ինչի՞ որեւ գործարար չի ասում, որ իրեն ասել են, որ ինքը նման բան անի: Այս մասին այսօր րագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այսօր ԼՀԿ նախագահը հայտնեց, որ կուսակցությունում քննարկում են Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ետ կանչելու հարցը:

«Այ քեզ բան: Կներեք, որ Խաչատրյան Գագոյի ընտանիքին չեմ կարողացել համոզել, որ ասեն՝ իրենցից զոռով են ուզել, որ էդ գործն անեն»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքերով, ԼՀԿ-ին մեղադրում են ոչ կուսակցության անդամների գործունեության համար։

  • Կիսվել: