ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Մարիամ Փաշինյանն իրավունք ունի իր տեսակետը հայտնել․ Մակունց

Մարիամ Փաշինյանն իրավունք ունի իր տեսակետը հայտնել․ Մակունց

Վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է եւ իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ,  այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ Մակունցը նշեց, որ ասելիք չունի։

«Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ բան, որի մասին ամբողջական տեղեկատվություն չունեմ եւ նման արձագանք կարող են տալ միայն պատկան մարմինները։ Ես ինքս չեմ կարող դրան արձագանքել»,- ասաց նա։

  • Կիսվել: