երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չեհռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ է գումարվել և քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։

Այսօր հրավիրված դատական նիստում գործով դատախազը միջնորդել էր վերանայել խափանման միջոցի հարցը, միջնորդությանը միացել էր նաև պաշտպանական կողմը:

 

 

  • Կիսվել: