կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը

 ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն։
 
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած այսօրվա հարձակումը, որի հետևանքով, ինչպես հայտնում են, ավելի քան 100 մարդ է զոհվել, շատերը վիրավորում են ստացել։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասել է նա։
 
Ավելի վաղ IRNA իրանական գործակալությունը հայտնել էր Քերմանում գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնեց նաև երկրորդ պայթյունի մասին` Գոլզարի գերեզմանատուն տանող ճանապարհի վրա։
Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։

  • Կիսվել: