երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:
 

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:

  • Կիսվել: