ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցելը. այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում: Երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցելը, հարցը ՌԴ ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջեւ երկխոսության ճանապարհով»,- նշված է հաղորդագրության մեջ:     

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: