երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լավրովը կարևորել է միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին ուղղված հայտարարության փաթեթը

Լավրովը կարևորել է միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին ուղղված հայտարարության փաթեթը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները դիտարկել են փաստաթղթերի տպավորիչ փաթեթ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման խնդիրների վրա, դիտարկել ենք փաստաթղթերի փաթեթները: Վաղը դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կանվանեի համատեղ հայտարարության փաթեթը՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհուրդների ղեկավարներն այսօր Բիշքեկում անցկացված նիստում քննարկել են փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը պիտի ստորագրվեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: