ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն աշխատանքային քննարկում է անցկացրել Երևանի ավագանու ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի հետ
Օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը աշխատանքային քննարկում իրականացրեց Երևանի ավագանու ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի հետ։
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ:
Ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը և ծառայության գլխավոր մասնագետ Մելանյա Խաչատրյանը ներկայացրին նախընտրական հիմնադրամներին առնչվող տարբեր հարցեր և պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։
ԿԸՀ-ն վերահստատում է իր պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցել կուսակցություններին վերոնշյալ հարցերի առնչությամբ։