երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր. Զարուհի Բաթոյան

Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր. Զարուհի Բաթոյան

Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը։

  • Կիսվել: