երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրթությունը  պետք է հանդիսանա ՀՀ զարգացման օրակարգի շարժիչը․ ԱԺ նախագահ

Կրթությունը  պետք է հանդիսանա ՀՀ զարգացման օրակարգի շարժիչը․ ԱԺ նախագահ

Կրթությունը  պետք է հանդիսանա ՀՀ զարգացման օրակարգի շարժիչը։ Այս մասին այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

«Կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել խնդիրներն ու մարտահրավերները, ֆիքսել տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով ձևախեղված մեր կրթության համակարգի արատները և, առաջ շարժվելուց առաջ, ամրագրել մի շարք սկզբունքներ, առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բարեփոխումների մասին»,- ասաց նա։

Ըստ ԱԺ նախահի՝ Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական և օրվա իշխանությունների շահերին և այդ շահերի սպասարկմանը: «Հայաստանի կրթության համակարգում երբեք չպետք է ճնշվի ազատ ինքնամտածողությունը: Հայաստանի կրթական համակարգում պետք է մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսևորում: Հայաստանի կրթության համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պետք է արդիականացնեն և' իրենց գիտելիքները, և' մեթոդաբանությունը և դրանք համապատասխանեցնեն ժամանակակի պահանջներին»,- իր խոսքում ասաց Արարարտ Միրզոյանը:

Նա նաև նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումների կարևոր սկզբունքներից մեկը համարում է այդ համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման մերժումը:

  • Կիսվել: