«Կովկասում անվտանգության ուղին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է». Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար
՛՛Ռազմավարական դաշնակցության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ մեր համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են՛՛: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակջցությունն Ադրբեջանի հետ:
Գյուլերն ընդգծել է, որ Կովկասում ՛՛անվտանգության և խաղաղության ճանապարհը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է՛՛:
՛՛Կովկասյան տարածաշրջանն այլևս կարիք ունի ոչ թե հակամարտությունների, այլ բարեկամության և համագործակցության՛՛,-ընդգծել է նա: