երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա. Շարմազանով

Կոռուպցիա պետք է գրել կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա. Շարմազանով

Կոռուպցիա պետք է գրել,ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն,այլ նեոբոլշևյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Կոռուպցիա պետք է գրել,ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն,այլ նեոբոլշևյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։

Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը հանրահայտ փաստ է»,- գրել է նա։

  • Կիսվել: