կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ միջնորդության հովանու ներքո. Խրիստոդուլիդիս

Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ միջնորդության հովանու ներքո. Խրիստոդուլիդիս

Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք սուր մարդասիրական ճգնաժամի, որը բացասաբար անդրադարձավ տասնյակ հազարավոր մարդկանց վրա և պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի: Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի իր ելույթում ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

«Մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումները՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ իրավիճակը»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության գործընթացին՝ Եվրամիության միջնորդության հովանու ներքո: Միջնորդելու ցանկացած փորձ, Խրիստոդուլիդիսի խոսքով, պետք է հավասարակշռվի և մանրակրկիտ ծրագրվի:

  • Կիսվել: