երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խոզերի գլուխները հերթով գլորվելու են ցեխի մեջ. Փաշինյան

Խոզերի գլուխները հերթով գլորվելու են ցեխի մեջ. Փաշինյան

Ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում ընկնում է ցեխի մեջ: Բոլոր այն խոզերի գլուխները, որոնք դրվել են գորգերի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Այս այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո շատ քաղաքական գործիչների երկրորդ շանսն է տրվել, սակայն, որպես կանոն, այդ մարդիկ դա ընկալել են որպես թուլություն։

«Դա կա նաև քաղաքական ուժերի կողմից՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ ցույց կանեմ, ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ, կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում, երեխուս գործի ընդունիր, թե չէ… Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ այդ մարդիկ կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունները չեն լինելու: Այն հարաբերությունները, որոնք եղել են հին իշխանությունների հետ, հիմա չեն կարող լինել: Հայաստանում քաղաքական առևտրի էջը փակված է: Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա»,- նշել է կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ այս ամենի համար պետք է մեղադրենք կրթական համակարգին, որը ժամանակին մարդկանց բավարար հմտություններով չի օժտել պարզ ճշմարտությունները հասկանալու համար։

  • Կիսվել: