չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խոսի չխոսի մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում․ Ստեփան Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանին

Խոսի չխոսի մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում․ Ստեփան Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանին

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չի տվել բազմաթիվ հարցերի պատասխաններ, լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ին ԱԺ վրա զինված հարձակման ժամանակ  զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը։

«20 տարի անց գործի լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել,որովհետև ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները»,- ասաց Դեմիրճյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա իշխանությունները ունեն քաղաքական կամք ու կաշկանդված չեն հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտելու հարցում։

Խոսելով Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին՝ Դեմիրճյանն ասաց․ «Խոսի չխոսի մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում»։

  • Կիսվել: