չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաժակյանը բացահայտել է քաղաքապետի սուտը. ստորագրողը տեղակալը չէ

Խաժակյանը բացահայտել է քաղաքապետի սուտը. ստորագրողը տեղակալը չէ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի այն պնդմանը, որով նա հավաստիացնում է, թե գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ ապօրինի շինությունն օրինականացնելու որոշումը ստորագրել է ոչ թե ինքը, այլ իր տեղակալը: Խաժակյանը հերքել է քաղաքապետի այս պնդումը:

«Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երեւում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության: Հիմա էլ կասեն, թե թեք գծով փոխքաղաքապետն է ստորագրել: Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը»,-գրել է Խաժակյանը ու հրապարակել տեսանյութ:

 

 

  • Կիսվել: