երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կեղծիքի լեգիտիմացման մաս չենք պատրաստվում կազմել. Էդուարդ Շարմազանովը՝ հանրաքվեի մասին

Կեղծիքի լեգիտիմացման մաս չենք պատրաստվում կազմել. Էդուարդ Շարմազանովը՝ հանրաքվեի մասին

Հանրապետական կուսակցությունում հակված չեն ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի շտաբ ձևավորել ու մասնակցել «ոչ»-ի քարոզարշավին:

«Մենք հանրաքվեի անցկացումն համարում ենք հակասահմանադրական ու անօրինական: Սա ֆարս է, հետևաբար չենք պատրաստվում մաս կազմել կեղծիքի լեգիտիմացմանը», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, կուսակցությունում միայն այս կարծիքներն են հնչում նշված գործընթացի վերաբերյալ․

«Համենայն դեպս մինչ այժմ ես այլ կարծիք չեմ լսել կուսակցականներից այս ամենի վերաբերյալ»։

Նշենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որին ընդառաջ քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 17-ին:

Իշխանությունը «Այո»-ի քարոզարշավն է վարելու, որի շտաբի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն է: Քարոզարշավին ընդառաջ նա արձակուրդ է գնացել։ Իսկ «Ոչ»-ի պատասխանատուները դեռ հայտնի չեն: ԱԺ-ում հանրաքվեի անցկացման նախագծին դեմ քվեարկած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվել էր «Ոչ»-ի շտաբ ձևավորել ու քարոզարշավ սկսել՝ իրենց խոսքերով խուսափելով ատելության մթնոլորտի խորացումից:

  • Կիսվել: