ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունը դարձյալ ներքին սոցհարցում է պատվիրել՝ արդյունքները խիստ անսպասելի են եղել պատվիրատուների համար․ աղբյուր

Կառավարությունը դարձյալ ներքին սոցհարցում է պատվիրել՝ արդյունքները խիստ անսպասելի են եղել պատվիրատուների համար․ աղբյուր

ՀՀ կառավարությունը երկրում տեղի ունեցող գործընթացների, վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության, ղարաբաղյան  հիմնախնդրի շուրջ զարգացումների վերաբերյան հասարակական տրամադրությունները շոշափելու նպատակով պատվիրել է հերթական փակ սոցիալական հարցումը։

Հարցումը պատվիրվել է հասարակական կարծիքը ուսումնասիրող միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկին։ Ինչպես PrimeNews-ի հետ զրույցում նշեց կազմակերպության ղեկավար կազմում իր աղբյուրը, հարցումը կատարվել է ուղիղ եղանակով, հանրապետության ամբողջ տարածքում, 20-50 տարեկան սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող բնակչության շրջանում։

Հարցման արդյունքները ինչպես նշեց աղբյուրը զարմացրել են ոչ միայն իրենց, այլև պատվիրատուներին։ Բանն այն է, որ վերջին նմանատիպ հարցման արդյունքների համեմատ, որը իրականացվել էր մոտ վեց ամիս առաջ, Փաշինյանի անձնական վարկանիշը, հակառակ տարատեսակ վերլուծությունների և կանխատեսումների, ոչ միայն անկում չի ապրել, այլ հակառակը, նախորդի համեմատ շեշտակի աճել է։

 «Եթե նախկին մեր հարցման արդյունքներով նրա վարկանիշը անկում եր ապրել՝ հասնելով 48%, ինչը ինչ որ առումով տրամաբանական էր հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիայի նվազումը, և մենք կանխատեսում էինք այդ տենդենցի շարունակականությունը, ապա այս հարցման արդյունքները խիստ զարմացրեցին մեզ։ Բանն այն է, որ նրա անձնական վարկանիշը անկում ապրելու փոխարեն բարձրացել եր, այն էլ 18%՝ հասնելով 66%»,- նշեց մեր զրուցակիցը, անկեղծանալով, որ այս արդյունքը զարմացրել է ոչ միայն իրենց, այլև պատվիրատուներին, մասնավորապես հենց Փաշինյանին։        

  • Կիսվել: