Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ
Արդեն մոտ երկու ժամ է, ինչ կառավարության շենքում ընթանում է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում:
Հավելենք նաև, որ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: