շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։


  • Կիսվել: