շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ջհանդամ թե չեք դառնա արմատական ընդդիմադիր. Փաշինյանը՝ քաղաքական որոշ ուժերի մասին

Ջհանդամ թե չեք դառնա արմատական ընդդիմադիր. Փաշինյանը՝ քաղաքական որոշ ուժերի մասին

Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում, շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրենք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես, պետբյուջեի հետ կապված էսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ որոշ քաղաքական գործիչների հայտարարությունների, կառավարության ղեկավարը նշեց․

«Որոշ քաղաքական գործիչներ ասում են՝ իմ եւ իմ ընտանիքի ու գործընկերների թալանների կապակցությամբ քրեական գործեր մի հարուցեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր: Կներեք արտահայտությանս՝ ջհանդամ թե չեք դառնա: Անցած տարի դարձած լինեիք, այս տարի կլիներ ահագին ժամանակ»,-ասաց նա։

  • Կիսվել: