Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
«Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը,- ասված է ՀՀ ԱԳՆ X-Ի հաղորդագրության մեջ։