ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Իտալիայում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը Հայաստանի ուշադրության կենտրոնում է․ Զոհրաբ Մնացականյան

Իտալիայում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը Հայաստանի ուշադրության կենտրոնում է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իտալիայում նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը։ Նա, պատասխանելով հարցին թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դադարեցնել Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը, ասել է․ «Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը»։

Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարի համարը Հայաստանը կարևորում է այլ պետությունների համատեղ քայլերի  իրականացումը: «Կորոնավիրուսի տարածումը մարտահարավեր է բոլոր պետությունների համար և պետք են համատեղ քայլեր ձեռնարկել՝ այն կանխարգելելու համար: Մենք սերտ աշխատել ենք Չինաստանի գործընկերների հետ, այժմ մենք սերտ աշխատում ենք Իրանի հետ», - ասաց նա՝ հղում անելով այսօր կառավարությունում տեղի ունեցած կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստին:

Ըստ նախարարի՝ համաճարակի դեմն առնելու համար Հայաստանը ավելի կոնկրետ քայլեր է ձևավորում։

«Մենք ձևավորում ենք ավելի կոնկրետ քայլեր՝ այս համաճարակի դեմն առնելու համար, որն արտահայտվեց նաև Իրանում: Մենք համագործակցում ենք և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհներ այս համաճարակին հակազդելու համար», - ասաց նախարարը:

Նա նաև շեշտեց, որ Իտալիայում կորոնավիրուսի վարակի տարածումը նույնպես չէր կարող վրիպել Հայաստանի ուշադրությունից: «Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարեք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը», - ասաց նա՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի:

«Ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ: Այն շատ մեծ նշանակություն ունի» , - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: