կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իշխանական վատն ու լավը ձեզ ընդհանրապես հետաքրքիր չի. Ձեզնից հասնում է գաք, կոճակը սեղմեք գնաք․ Թորոսյանը` «Հանրային ձայնին»

Իշխանական վատն ու լավը ձեզ ընդհանրապես հետաքրքիր չի. Ձեզնից հասնում է գաք, կոճակը սեղմեք գնաք․ Թորոսյանը` «Հանրային ձայնին»

Իշխանական վատն ու լավը ձեզ ընդհանրապես հետաքրքիր չի. Ձեզնից հասնում է գաք, կոճակը սեղմեք գնաք: Ձեր ֆունկցիան դա էր, այլ գործունեություն ձեզնից չեմ տեսել: Այս խոսքով այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Գալջյանին: Նա հավելեց, որ երբեք Արմեն Գալջյանը ժողովրդի համար ոչինչ չի նախաձեռնել:

Անդրադառնալով  «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գործունեությանը,  Արամ Թորոսյանը ասաց, որ թեև հազվադեպ, բայց նա մասնակցել է որոշ հանդիպումների:  «Ձեր ֆրակցիայի ներկայացուցիչ թաղապետը 2-րդ Մասիվի հանրակացարանի ժողովրդին խոսք էր տվել, որ կգնա, կհանդիպի բնակիչների հետ: Մինչև հիմա այդ մարդը չկա, դուք էլ կողքից չեք բզբզում, որ այդ մարդը գնա իր խոստումը կատարի»,-ավելացրեց նա:

Արամ Թորոսյանը նշեց նաև, որ Անի Խաչատրյանի ջանքերով, արդեն 2 անգամ է, ինչ ավագանու իրավական հանձնաժողովում քննարկվում է վելատրեկի՝ ՀԿ-ին փոխանցելու հարցը: «Հերիք չի ամեն ինչ տանում եք նրան, որ վելատրեկը տրվի ՀԿ-ին, մի հատ էլ ուզում եք, որ 70 մլն դրամ տրվի մարզադաշտեր վաճառող այդ ՀԿ-ին: Էլ չեմ ասում այն, որ այդ գործով ավագանու անդամ են դանակահարել, գործը քննության մեջ ա: էդ ի՞նչ պրինցիպիալ հարց ա, որ անընդհատ բարձրացնում եք: Դրեք քաղաքի բալանսի տակ, թող աշխատի, այդ 70 մ,լն-ը ինչի՞ եք ուրիշին տալիս: Էդքան լավ մասնագետներ ունեք»,-ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը:

Նա խոսեց նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մասին՝ նշելով. «Չկայացած ֆրակցիա, ներքին հարցերը չլուծած եկել եք, ինչ-որ բաներ եք ասում, բայց էսօրվա նստածները դավաճանել են այդ կառույցը ստեղծողին, անկախ նրանից՝ ինչ վերաբերմունք ունենք իր մասին (խոսքը Վարդան Ղուկասյանի՝ Դոգ-ի մասին է-խմբ): Բայց դուք դավաճան եք որպես քաղաքական գործիչ ու այն մարդը, որ ասում է՝ իր ձեռնաշարժումներով ստեղծել է այդ ֆրակցիան, այդ ժամանակ չեք նեղանում, դուրս չեք գալիս, բայց հենց մի հարց է լինում համագործակցելու իշխանության հետ, առաջ եք գալիս»:

  • Կիսվել: