կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Իրանը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր․  նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Իրանը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր․ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր, որի հետ առկա է փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ միջպետական կապերն առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի հետ դարերի խորքից եկող բարեկամական կապերը:

Հավատացած եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա զգալի ներուժի և քաղաքական կամքի շնորհիվ հայ-իրանական բազմոլորտ համագործակցությունը կշարունակի խորանալ և զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • Կիսվել: