երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը խոստովանել է, որ չկանխամտածված է խոցել ուկրաինական ինքնաթիռը

Իրանը խոստովանել է, որ չկանխամտածված է խոցել ուկրաինական ինքնաթիռը

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Այս մասին ասված է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է IRIB իրանական պետական հեռուստաալիքը։

Հայտարարությունում նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռչելիս է եղել ռազմական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի կողքով։

Սոցցանցերում շարունակ նոր տեսանյութեր են հայտնվում ինքնաթիռի վթարից։ Նոր հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն օդում բռնկվում ու սկսում ընկնել։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ:

  • Կիսվել: