ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն. Էդմոոոն Մարուքյան

Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն. Էդմոոոն Մարուքյան

Խորհրդարանական ավանդական ճեպազրույցներն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սկսեց սիրահարների տոնը շնորհավորելով:

«Մարդկանց սիրեք միշտ, նաև՝ ընդդիմություն եղած ժամանակ և մի սպասեք գան իշխանության, նոր սիրեք»,-հորդորեց Մարուքյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե սերը պակասում է Ազգային ժողովում, Մարուքյանը արձագանքեց. «Այո, սերը պակասում է Ազգային ժողովում: Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն: Դրա համար մենք պետք է փոխանցենք մեր լուսավոր սերը»։

  • Կիսվել: