չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչու՞ էր արձակուրդում գտնվող Արցախի արտգործնախարար-նախագահի թեկնածուն մասնակցել ստեփանակերտյան ԱԽ նիստին

Ինչու՞ էր արձակուրդում գտնվող Արցախի արտգործնախարար-նախագահի թեկնածուն մասնակցել ստեփանակերտյան ԱԽ նիստին

Արցախում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցում էր նաև նախագահական ընտրություններում առաջադրված ԱՀ արտգործ նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա ներկայությունը այդ նիստին զարմանալի էր, քանի որ վերջինս ընտրական գործընթացներով պայմանավորված գտնվում է արձակուրդում: Սակայն դա ունի իր բացատրությունը՝ ըստ InfoPort-ի հավաստի տվյալների Մայիլյանը արդեն տևական ժամանակ է հանդիպում է փնտրում ՀՀ իշխանությունների հետ, համապատասխան մեսիջներ ուղարկում հայաստանյան կառավարող օղակներում իր «մտերիմների» միջոցով, սակայն դրանք մնում են անպատասխան։ ՀՀ իշխանանությունները անհաղորդ են մնում Մայիլյանի խնդրանքներին։ Ի՞նչն է դրա պատճառը։

«Բանն այն է, որ Մայիլյանի և Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի քաղաքական մերձեցումից հետո ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ԱՀ արտգործնախարար-թեկնածուի հանդեպ սառել է։ Հայաստանի կառավարող օղակներում մեղմ ասած չի ողջունվել Մայիլյանի այդ քայլը։ Եվ հիմա նա հանդիպում է փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ փորձի բացատրել իր քայլերի տրամաբանությունը և սիրաշահել ՀՀ իշխանություններին։ Սակայն նրա մեսիջները մնում են անպատասխան»,- պատմեց կայքի աղբյուրը։

Եվ ահա Մայիլյանի միակ հույսը տեսնել ՀՀ վարչապետին և փորձել նրա հետ տետ-ա-տետ հանդիպել՝ Հայաստանի և Արցախի անվտանգության Խորհուրնդենի ստեփանակերտյան նիստին մասնակցելն էր։ Իհարկե Մայիլյանը ՀՀ վարչապետին այդ նիստի ընթացքում տեսավ, սակայն առանձին հանդիպում կազմակերպելը ինչպես և նախկինում չստացեվեց։

«Արդյունքում Մայիլյանի քաղաքական վարքագիծը մնում է չհասկացված և Հայաստանում, և Արցախում»,- նկատեց կայքի աղբյուրը:

  • Կիսվել: