կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ինչու են արևմտամետների կողմից ուղղորդվողները բառի բուն իմաստով դառնում Սատանա․ Զախարովան՝ եկեղեցու դեմ ՀՀ-ի և Ուկրաինայի քայլերի մասին

Ինչու են արևմտամետների կողմից ուղղորդվողները բառի բուն իմաստով դառնում Սատանա․ Զախարովան՝ եկեղեցու դեմ ՀՀ-ի և Ուկրաինայի քայլերի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է եկեղեցու դեմ ՀՀ-ի և Ուկրաինայի կողմից նախաձեռնված քայլերին։ 

Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի ձեռքը համբուրում են, ավելի օրենքից բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։

Միաժամանակ Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչո՞ւ են նրանք, որոնց արևմտամետները սկսում են ուղղորդել, բառիս բուն իմաստով դառնում Սատանա»:

Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանն ասել էր.«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։

  • Կիսվել: