կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչու՞ եք կռիվ անում, չեմ հասկանում․  Փաշինյանը՝ Ժաննա Անդրեասյանին և Նարեկ Մկրտչյանին

Ինչու՞ եք կռիվ անում, չեմ հասկանում․ Փաշինյանը՝ Ժաննա Անդրեասյանին և Նարեկ Մկրտչյանին

Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում։ Աjs մասին կառավարության նիստին 2023 թ․-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե չէ, կներեք, կարող են տանել բակում տաղավար դնել, ասել մենք մասնագիտական ուսուցում ենք տալիս, 50,000-ները բերեք։ Բովանդակությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե ելնենք Ձեր ասածից, ունենք երաշխավորված ծրագրեր մինչև 6 ամիս ժամկետով, բա որոշման մեջ ինչո՞ւ է գրված մինչև 5 ամիս։ Մինչև 5 ամիսը նշանակում է 10 օրից կամ 1 ժամից սկսած մինչև 5 ամիս»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կան կրթական հատատություններ, որոնք պարտադիր չէ, որ 6 ամիս լինեն։

«Պարո՛ն վարչապետ, մի ճշտում անեմ․ մինչև 6 ամիս, որը չի ներառում 6 ամիսը։ 6 ամսից սկսած կարող է արդեն որակավոում տալ, ծրագիրը կարող է լինել 5 ամիս 20 օր, օրինակ»,- հավելեց ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆդրեասյանը։

«Հա՛, շատ լավ հասկանում եմ, ինչո՞ւ եք կռիվ անում։ Ասում եմ, եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչո՞ւ ենք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք շատ լավ, կդարձնենք 6 ամիս, հիմա ևս 3 ժամ կքննարկենք, շատ պարզ հարց եմ տալիս»,- դիմելով ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ երկու ամիս հետո չզեկուցվող հարցերի փաթեթում բերելու են որոշման նախագիծ և հինգ ամիսը փոխարինելու են վեց ամիս բառերով: Նախագիծը ընդունվեց վարչապետի առաջարկած փոփոխությամբ:

  • Կիսվել: