երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

«Իմ քայլը» ցանկանում է ընդլայնել հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասով ՀՌԱՀ լիազորությունները

Իշխող ուժը որեւէ կերպ չի ցանկանում սահմանափակել խոսքի ազատությունը, սակայն հեռուստաընկերությունները պարտավոր են ապահովել կարծիքների բազմազանությունը, քանի որ հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը։

Նրա խոսքով՝ հեռուստատեսության եւ ռադիայի ազգային հանձնաժողովի՝ հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար լիազորությունները բավարար չեն: 

Պատգամավորը նշեց նաեւ ՀՌԱՀ-ին հավելյալ լիազորություններ տրամադրելու անհրաժեշտությունը, որպեսզի սահմավեն հեռուստածրագրերի տարիքային սահմանափակումներ, ինչպես նաեւ կարգավորվեն հեղինակային իրավունքների, խոսքի ազատության սկզբունքների խախտումների, հանցավոր տարրերի հերոսացման եւ կանանց ու երեխաների նկատմամբ բռնության քարոզչության դեպքերը:

«Միեւնույն ժամանակ, պետք է սահմանափակել հանձնաժողովի ազդեցությունը համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին հեռարձակման լիցենզիաներ տրամադրելու գործընթացի վրա»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: