ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հյուսիսային Կորեան պատրաստվում է տարբեր, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ներկայացուցչություններ բացել. աղբյուր

Հյուսիսային Կորեան պատրաստվում է տարբեր, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ներկայացուցչություններ բացել. աղբյուր

Հյուսիսային Կորեան Աֆրիկայում եւ Եվրոպայում իր դեսպանությունների փակումից հետո պատրաստվում է նոր դիվանագիտական ներկայացուցչություններ բացել այլ երկրներում, դրանք կարող են դառնալ այն պետությունները, որոնք նախկինում ԽՍՀՄ-ի մաս էին կազմում, հաղորդում է "Ռյոնհապ" գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

"Հյուսիսային Կորեայի կողմից ակտիվություն է նկատվել՝ կապված նոր դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու ջանքերի հետ, մենք հետեւում ենք այդ միտումներին", - գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի պետական հետախուզական ծառայության անանուն ներկայացուցչի խոսքը:

Հետախուզության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որ երկրների և ինչ ակտիվության մասին է խոսքը, սակայն նշվում է, որ "հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հյուսիսային Կորեայի վերջին սրընթաց մերձեցումը"՝ որպես թեկնածուներ "առաջին հերթին հիշատակվում են այն երկրները, որոնք կազմում էին նախկին Խորհրդային Միությունը կամ արբանյակային պետությունները":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: