ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի
ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը: