երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը. Արամ Սարգսյան

Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը. Արամ Սարգսյան

Համոզված եմ, որ այս փուլում ճշգրիտ և հետևողական աշխատանքի պարագայում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական, անվտանգային ու տարածաշրջանային շատ ավելի արդյունավետ ու դրական հարթությունում, որը փոխշահավետ է մեր երկրների և ժողովուրդների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Շնորհավորում եմ բոլորիս ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ։

Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը՝ ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը բարձրացնելով ԱՄՆ պետական քաղաքականության մակարդակին:

Համոզված եմ, որ այս փուլում ճշգրիտ և հետևողական աշխատանքի պարագայում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական, անվտանգային ու տարածաշրջանային շատ ավելի արդյունավետ ու դրական հարթությունում, որը փոխշահավետ է մեր երկրների և ժողովուրդների համար»։

 

Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

  • Կիսվել: