երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուսով եմ՝ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած խորհրդարանների շարքը. Նազարյան

Հուսով եմ՝ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած խորհրդարանների շարքը. Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել աշխատանքային հանդիպումներից մեկից և կից նշել է.

«Այսօր ԱԺ-ում հանդիպել եմ Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսի հետ: Հանդիպման ընթացքում կարևորել եմ նախորդ տարի հոկտեմբերին ձևավորված Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքները, որոնք մեծապես կնպաստեն երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսության հիմնադրումը այդ կապերի հաստատման կարևոր քայլերից է, որը կխթանի զբոսաշրջության զարգացմանը:

Բարձր եմ գնահատում Մեքսիկայի Միչոական-դե-Օկամպո նահանգի Կոնգրեսի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումը և հուսով եմ, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հանդիպման ընթացքում նաև շեշտել եմ, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերում»:

 

  • Կիսվել: