կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նոր դեմոկրատներ» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, փոխնախագահ՝ «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլու, քարտուղար՝ «ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլու։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որում ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ.
  • Վոլուդակի Սևաստի (Սեվի)
  • Գյուլեկաս Կոնստանտինոս
  • Գոլիդակիս Դիամանտիս
  • Դերմենձոպուլոս Խրիստոս
  • Կարաոգլու Թեոդորոս
  • Կուվելաս Դիմիտրիոս
  • Կիրիազիդիս Դիմիտրիոս
  • Լիվանոս Միխաիլ
  • Մարկոպուլոս Դիմիտրիոս
  • Տրագակիս Իոաննիս
  • Զամբարաս Միլտիադիս (Միլթոս)
  • Կասիմատի Իրինի (Նինա)
  • Պանայոտոպուլոս Անդրեաս
  • Պապաիլիու Գեորգիոս
  • Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս)
  • Աբատիելոս Նիկոլաոս
  • Ֆոտոպուլոս Ստիլիանոս:

  • Կիսվել: