հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրայր Թովմասյանն այն մարդն է, որը պետք է ապահովեր Սերժ Սարգսյանի հավերժ կառավարումը. Ալեն Սիմոնյան

Հրայր Թովմասյանն այն մարդն է, որը պետք է ապահովեր Սերժ Սարգսյանի հավերժ կառավարումը. Ալեն Սիմոնյան

Հանրապետական կուսակցությանը չեմ հետևում, որովհետև քաղաքական օրակարգում նրանց խոսքը այդքան էլ կշիռ չունի, այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ի հայտարարությունը, թե իրենք չեն մասնակցելու «հակասահմանադրական հանրաքվեի» քարոզարշավին: ԱՎելին, Սիմոնյանն ասաց, որ ի հեճուկս ՀՀԿ-ի հայտարարության, պետք է ակտիվորեն մասնակցել հանարքվեի քվեարկությանը և ասել՝ այո:

«Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձել ու փորձելու են քողարկված կամ բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը, անել ամեն ինչ, որ այդ բարեփոխումը չկատարվի», -հավելեց Սիմոնյանը: Նա պնդեց՝ ՍԴ-ն քաղաքականացված է, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել է անօրինական ճանապարհով: «Գնալով հանարքվեի ու քվեարկելով այո, մենք կազատագրենք իշխանության երրորդ ճյուղը նախկին իշխանության ռեժիմի ձեռքերից: ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական: Հրայր Թովմասյանը այն մարդն է, որը Սահամանդրության մեջ ներառել է ռեյտինգային համակարգը, կազմակերպել է սահմանադրական փոփոխությունները, որով Սերժ Սարգսյանը պետք է հավերժ կառավարեր այս երկիրը», -հավելեց նա:

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն մասնավորապես հայտարարել էր. «Սահմանադրական արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է»:

  • Կիսվել: