«Հրապարակ». Իրավապահ մարմինների ղեկավարները սկսել են դժգոհել` վարչապետ Փաշինյանն իրենց հանգիստ չի տալիս
«Հրապարակ»-ը գրում է. «Իրավապահ մարմինների ղեկավարները սկսել են մտերիմների շրջանում դժգոհել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հանգիստ չի տալիս՝ կարող է անգամ կեսգիշերն անց, գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին զանգահարել ուժային մարմինների ղեկավարներին և հանձնարարականներ տալ, փոխանցել կարևոր գործով այդ պահին իր հիշած կամ ձեռք բերած տեղեկությունը կամ նկատառումը։ Երբեմն՝ ընդամենը հետաքրքրվել որևէ գործի ճակատագրով»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: