կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորները շտապ նիստ են արել

«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորները շտապ նիստ են արել

«Հրապարակը» գրում է.

«Երեկ, ԱԺ նիստի ընթացքում, «Իմ քայլի» պատգամավորներին ասել են` արագ գնում ենք Սայաթ-Նովայի գրասենյակ՝ նիստի: Ոմանց հատուկ են զգուշացրել` անպայման ներկա լինել, քանի որ ֆրակցիայի նիստերին 88 պատգամավորից մոտ 30-40-ն են ներկա լինում սովորաբար: Նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների հարցը։ Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել է, որ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, որից 4-ն անցել է, իրենք չգիտեն, թե մինչ այս ինչ աշխատանք է տարել ինքը: Մեզ պատմեցին․ «Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են, ու «արդյունք» չապահովելու դեպքում հանրության և զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ։

Մակունցն ասաց, որ, ճիշտ է՝ աշխատանքները գաղտնի են, բայց հանձնաժողովը որոշակի հաշվետվություն պետք է ներկայացնի, քանի որ ԱԺ իրավասության ներքո է գործում և ոչ թե պաշտպանության հանձնաժողովի։

Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ասաց, որ գաղտնիությունը պետք է պահպանել, սակայն հնարավոր է իրենք ևս ինչ-որ բանով կարող են օգնել, խորհուրդ տալ։ Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից ևս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, և ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: