երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀԿ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀԿ-ն հաղորդագրություն է տարածել

Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը: Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Հավաքի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները այցելել են Եվրոպական խորհրդարան և Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) գլխամաս:
Հանդիպումների ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, խոսել է ՀՀԿ ղեկավար կազմի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդումների մասին:Ծրագրի ընթացքում քննարկվել են նաև ամբողջ աշխարհում պոպուլիստական ուժերի վերելքի և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները։

Բրյուսելյան հավաքի ժամանակ տեղի է ունեցել IYDU խորհրդի ընտրությունը: Նոր ընտրված խորհուրդը ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանին նշանակել է կառույցի փոխնախագահ:

Նշենք, որ IYDU-ը միավորում է շուրջ 120 անդամ կազմակերպությունների մոտ 80 երկրներից: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից հանդիսանում է միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ:

ՀՀԿ-ը բարձր է գնահատում IYDU-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հեռանկարները:

  • Կիսվել: