երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀԿ-ի «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ. բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը, երգել է Սպիտակցի Հայկոն

ՀՀԿ-ի «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ. բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը, երգել է Սպիտակցի Հայկոն

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հարսնաքարում» հանրապետականների «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ սևերի դաշտից, մոտ 700-800 մարդ։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նախկին նախարար Աղվան Վարդանյանը, այլք։

Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին, իր փաստաբան Ամրամ Մակինյանը, այլք։ Պատմեցին, որ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։ Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի ընկերության մասին երգը, երգել են Սպիտակցի Հայկոն, Շուշան Պետրոսյանը»։
 
Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: