երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաևն առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում

ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաևն առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում

ՀՀ վարչապետի հետ երկխոսություն ունեցած և ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աթա Ադբուլաևն առաջադրվել է Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Աբդուլաևի թեկնածությունը գրանցված է Ադրբեջանի ԿԸՀ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եկեղեցի էր մտել ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած մի տղամարդ: Եկեղեցի մտնելով՝ ադրբեջանցին դիմել էր ՀՀ վարչապետին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը:

 
 

  • Կիսվել: