կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիները ԱԳՆ-ում դժգոհում են օտարերկրյա դեսպանությունների աշխատանքից` վիզա չեն տրամադրում

ՀՀ քաղաքացիները ԱԳՆ-ում դժգոհում են օտարերկրյա դեսպանությունների աշխատանքից` վիզա չեն տրամադրում

ՀՀ քաղաքացիները բողոքներով դիմում են ԱԳՆ՝ խնդրով, որ Հայաստանում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպանություններ իրենց վիզաներ չեն տալիս Եվրոպա մեկնելու համար։ Այս մասին Վիզային ռեժիմի ազատականացման միջազգային կոնֆերանսի նիստում հայտնեց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

«Մենք անմիջապես կապվում ենք դեսպանությունների կամ հյուպատոսությունների հետ և լուծում բոլոր խնդիրները, բայց կցանկանայինք ապագայում խուսափել իրավիճակի նման զարգացումից»,- նշեց Ադոնցը։

Ադոնցի կարծիքով, խնդիրները կապված են միգրացիոն հոսքի խնդրի հետ, որը հարվածել է Եվրոպային վերջին տարիներին և, որոշ առումով արդարացի են։

«Այս ամենը քիչ կապ ունի ԵՄ ցանկացած անդամ երկրի հետ մեր երկկողմ հարաբերությունների հարցում»,- հավելել է փոխնախարարը:

 

  • Կիսվել: