երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն թեքվում է դեպի Արևմուտք, ժամանակն է, որ Եվրոպան ոտքի կանգնի․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ՀՀ-ն թեքվում է դեպի Արևմուտք, ժամանակն է, որ Եվրոպան ոտքի կանգնի․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Մինչ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հարցի վրա, աշխարհաքաղաքական մեկ այլ մեծ տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից իր պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը և նրա հողում հազարավոր ռուս զինվորների ֆիզիկական ներկայությանը, Հայաստանի կառավարությունը համարձակ ջանքեր է գործադրել Հայաստանի ժողովրդավարությունը ամրապնդելու և ժողովրդավարական Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար: Այս մասին «Le Monde»-ում հրապարակված  հոդվածում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։

«Սա պահանջում է, որ ԵՄ-ն որդեգրի Հայաստանում ժողովրդավարության համար ավելի հավակնոտ ռազմավարություն, և դա պետք է սկսել այն թյուր կարծիքից, որ ԵՄ-ն պետք է չեզոք դեր ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում:

Եվրոպան պետք է միջնորդի դեր խաղա բանակցություններում՝ կայուն խաղաղության հասնելու համար, սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանը ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ինքնավարության ճամբարում:

Եվրոպական հստակության և ամբիցիաների բացակայությունը կարող է սպառնալ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը:

«ԵՄ-ի նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին»,-գրել է նա։

  • Կիսվել: