կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ դեսպանը Հունաստանի ԱԳՆ դիվանագիտական գրասենյակի տնօրենին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

ՀՀ դեսպանը Հունաստանի ԱԳՆ դիվանագիտական գրասենյակի տնօրենին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի դիվանագիտական գրասենյակի տնօրեն, դեսպան Ալեքսանդրոս Պապաիոաննուի հետ, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստան-Հայաստան երկկողմ օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության հարցերը։

Անդրադարձ է կատարվել առաջիկա փոխայցելություններին։

Դեսպանն Մկրտչյանն իր զրուցակցին համառոտ ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: