երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Արգենտինայի ԱԳ նորանշանակ նախարարի հետ

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Արգենտինայի ԱԳ նորանշանակ նախարարի հետ

Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորեցին երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:

Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատեց Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: 

 

  • Կիսվել: