շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հերիք ա շոու անես Փաշինյան․ Գևորգ Պետրոսյան

Հերիք ա շոու անես Փաշինյան․ Գևորգ Պետրոսյան

Կյանքի իրական խնդիրները թողած՝ հիմա էլ ընկել է սիգարետի մնացորդի ետևից: Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անշուշտ, քաղաքի մաքրությունը կարևոր խնդիր է, բայց անհատ անձի սիգարետ նետելու խնդիրը կառավարության նիստին հնչեցնելը պատշա՞ճ է...
Պոպուլիզմը հենց սա է...

Կյանքի իրական խնդիրները թողած՝ հիմա էլ ընկել է սիգարետի մնացորդի ետևից:

Հերիք ա շոու անես Փաշինյան, դա այլևս քեզ չի փրկում ժողովրդի առաջ տվածդ խոստումները չկատարելու համար պատասխան տալու անճարակության հետևանքներից:
 

Երկրի սաղ հարցերը լուծել ես, մնացել ա սիգարետի մնացորդը դուրս նետողների հանդեպ հաշվեհարդարը:

Ինչ բեմադրություն էլ կազմակերպես, միևնույնն է՝ ժողովուրդն իրեն խաբված է զգում, քանի որ մարդիկ սոված են...»,- գրել է Պետրոսյանը:

  • Կիսվել: