կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

Փաստացի այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 18-ին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«2018 թ-ից ի վեր, վեց տարի անց, նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում ՀՀ-ում»,-ասաց նա և նշեց, որ 18-ին, երբ հեղափոխություն եղավ, թվում էր՝ այս խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։

Մարությանը նշեց, որ Օղակաձև այգին իրենից ներկայացնում է 6 հատված, թեև առաձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։

«Բոլոր կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող տրվել մասնավոր հատվածների, 90 տարի վարձակալությունն էլ սեփականություն է»,-ասաց նա։

  • Կիսվել: