երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով. Վրաստանի փոխվարչապետ

Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով. Վրաստանի փոխվարչապետ

Ցանկացած բարեփոխման անցկացման համար պետությունները պետք է ունենան իրենց առաջնահերթությունները. Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով: Այս մասին այսօր Երեւանում ընթացող 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

«Մենք այստեղ ենք եկել, որ Հայաստանի հետ փոխանակենք դատա-իրավական համակարգի բարեփոխումների ոլորտում մեր փորձը, եւ իհարկե՝ Հայաստանից սովորելու բան ունենք: Ես կարծում եմ, որ 2 երկրները կարող են անչափ արդյունավետ երկխոսություն վարել մարդու իրավունքների եւ դատական բարեփոխումների շուրջ: Վրաստանը վերջին տարիներին այս երկու բաղադրիչների հարցում զգալի հաջողությունների է հասել: Բայց այստեղ կարեւոր է ընդգծել, որ ցանկացած բարեփոխման անցկացման համար պետությունները պետք է ունենան իրենց առաջնահերթությունները, եւ Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով»,- նշեց նա:

  • Կիսվել: