չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Սեժուրնեն նշել է․

«Հարավային Կովկասում մենք կշարունակենք աջակցել Հայաստանին։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։ Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել, և նրանց պատմությունը, հիշողությունը և մշակույթը պետք է հարգվեն»։

  • Կիսվել: